Մշակույթ 

Բապտիստական Ուեսթբորո եկեղեցին Ռոբին Ուիլյամսին ցանկանում է դժոխքում տեսնել

Բապտիստական Ուեսթբորո եկեղեցու ներկայացուցիչները  (Westboro Baptist Church) համացանցի օգտատերերի զայրույթն են  հարուցել՝ իրենց կրոնական կազմակերպության Twitter-յան էջում տեղադրելով վիրավորական հրապարակումներ նախօրեին մահացած դերասան Ռոբին Ուիլյամսի վերաբերյալ: Այս մասին հայտնում է   The Huffington Post-ը: 


Կրոնական կազմակերպության էջում հայտնվել են մի քանի հրապարակումներ, որոնք գրված են եղել դերասանի նկարի վրա: Նկարները հիմնականում ներկայացնում են Ռոբինին դժոխքում: Հոլիվուդյան աստղի ծննդյան և մահվան ամսաթվերի փոխարեն ավելացրել էին.  «2014 — հավերժ տանջանքներ դժոխքում»: Բապտիստների այս վերաբերմունքին դերասանն արժանացել է ինքնասպանության (դեռևս չապացուցված), ինչպես նաև կենդանության ժամանակ սեռական փոքրամասնություններին աջակցելու համար: 

 

Համացանցի օգտատերերը վրդովված էին բամպիստների թվիթներից: 

 

Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսին  մահացած գտել են իր՝ Կալիֆորնիայի բնակարանում: Ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ  63-ամյա դերասանն ինքնասպանություն է գործել: 

Նույն շարքից