Մշակույթ 

Մետաքսեին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Մետաքսեի  (Մետաքսե Սերոբի Պողոսյան) մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ անվանի բանաստեղծուհու հուղարկավորության վայրը փոխվել է:

Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 13-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նույն շարքից