Մշակույթ 

Օրվա ծնունդը. Վիմ Վենդերս

1945թ. օգոստոսի 14-ին Դյուսելդորֆ քաղաքում ծնվել է գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը: Ավարտել է Օբերհաուզենի գիմնազիան, որից հետո բժշկություն և փիլիսոփայություն է սովորել:1996թ.-ին մեկնել է Փարիզ՝ նկարիչ դառնալու նպատակով։ Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ` Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում։ Այս ընթացքում տարվել է կինոյով (տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում)։
 
1967թ.-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը։ 1967-1970թթ., սովորելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել Film Kritik պարբերականում, ապա` Sddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում։
 
Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»` «Իրերի վիճակը» ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը` «Փարիզ, Թեքսաս»-ի համար, և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»-ի համար:

Նույն շարքից