Մշակույթ 

Ռոբին Ուիլյամսի ֆինանսական լուրջ խնդիրներ չի ունեցել

Ռոբին Ուիլյամսի ներկայացուցիչ Մարա Բուքսբաումը չորեքշաբթի հերքել է դերասանի լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալու մասին տեղեկությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Տեղեկություններն այն մասին, թե Ռոբինն ուներ ֆինանսական խնդիրներ, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա NBC հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ: «Հասկանում եմ մարդկանց փորձերը՝ պարզել տեղի ունեցածի պատճառները»,- հավելել է Բուքսբաումը:

 

Միևնույն ժամանակ, Ուիլյամսը, սկսած ապրիլ ամսից, փորձել է 29,9 միլիոն դոլարով վաճառել Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող «Վիլա Սորիսո» իր սեփականությունը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

 

Բացի այդ, մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ վերադարձել է հեռուստատեսությունում որոշ դերերի միայն գումարի համար:

 

Անցած երեքշաբթի Radar Online-ը, վկայակոչելով դերասանի մտերիմ ընկերոջը, հայտնել էր,  որ մահվանից առաջ Ուիլյամսը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել:

Նույն շարքից