Ըստ բազմաթիվ հետազոտությունների` կերակրացանկում թարմ ծիրանի, չրի ու մշակված պտուղների կիրառումը բավականին դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Բայց ծիրանի օգտագործումը հատկապես խորհուրդ է տրվում սրտանոթայինհամակարգի, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ու ավելորդ քաշ ունեցող մարդկանց:
Դիետոլոգները վաղուց համակարծիք են այն հարցում, որ ծիրանի օգտագործումը չափազանց օգտակար է հղի կանանց ու երեխաների համար. բարելավում է նյութափոխանակությունն ու մարսողությունը, իսկ երկաթի մեծ քանակության շնորհիվ` ծիրանի հյութը լավ ազդեցություն է ունենում արյուն մատակարարող օրգանների վրա:
Օրգանիզմի կարոտինի օրական պահանջը կարելի է բավարարել 150 գ հյութ խմելով: 100 գ ծիրանն արյունաստեղծ համակարգի վրա ազդում է այնպես, ինչպես 250 գ թարմ լյարդը:
Ծիրանը նաև օգտակար է տարբեր տեսակի անեմիաների դեպքում: