Մշակույթ 

Բիթլիս քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի Վիլյամ Սարոյանի պատվին

analitik.am

Բիթլիսի քաղաքային խորհուրդը հաստատել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող այդ պատմական քաղաքի հինգ փողոցների անվանափոխությունը: Փողոցներից մեկը կանվանակոչվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին, ում նախնիները լքել են Բիթլիսը մինչ 1915 թվականը:

 

Քաղաքի փողոցներից մեկը Վիլյամ Սարոյանի անունով կոչելու ջերմ աջակիցներից մեկը Բարզան Սերեֆանօղլուն է, ում պապը եղել է Բիթլիսի քաղաքապետը գրողի՝ Բիթլիս կատարած այցի ժամանակ:

 

Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:

 

Նույն շարքից