Մշակույթ 

Սերվանտեսի տուն-թանգարանը կրկին բացվել է Իսպանիայում

Վալյադոլիդում Միգել Սերվանտեսի տուն-թանգարանը հուլիսի 17-ին սկսած վերանորոգումից հետո կրկին բացել է իր դռները այցելուների համար:

Մեծանուն իսպանացին այստեղ է ապրել 1604-1606թթ.:

Մասնակի վերակառուցումը կապված էր ետին մուտքի վերանորոգման հետ, հաղորդում է «Ispania po-russki»-ն:

Հենց այդ բակում է գտնվում Սերվանտեսի հուշարձանը:

Անցած շաբաթվա վերջին տուն-թանգարանը վերսկսել է իր սովորական միջոցառումները, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում երեխաներին: Մասնավորապես, թանգարանում ամառային ճամբար է կազմակերպում, որի շրջանակներում երեխաները կարդում են արկածային գրքեր, ինչպես օրինակ,  «Ջունգլիների գիրքը», «Գանձերի կղզին» կամ «Չառլին եւ շոկոլադե ֆաբրիկան»:

Բնակարանը ներառված է 1601թ. Խուան դե լաս Նավաս ճարտարապետի կողմից նախագծած 5 կառույցների համալիրի մեջ:

Նույն շարքից