Ձեզ ենք ներկայացնում գեղանկարներ, որոնք պատկանում են հայազգի գեղանկարիչ Տիգրան Ցիթողձյանի վրձնին։
Տիգրան Ցիթողձյանը ծնվել է 1976 թվականին Երևանում։ Նկարել սկսել է դեռ պատանեկության տարիներից։ Նա յուղաներկի գաղտնիքները բացահայտել է ընդամենը 5 տարեկանում։
Նրան բականին շուտ բացահայտել է հայ նկարիչ, արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը։ Երբ Տիգրանը դեռ 10 տարեկան էր, Իգիթյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է նրա առաջին ցուցահանդեսը։ Դրա ժամանակ ցուցադրվել է 10 տարեկան Տիգրանի վրձնին պատկանող հարյուր աշխատանք։
Ցուցահանդեսը սկսվել է Երևանում, այնուհետեւ շարունակվել Իսպանիայում և ԱՄՆ-ում: Հետագա տարիներին Տիգրանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում.
1993-1999-ին Տիգրանը սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Հետո որպես գեղանկարիչ աշխատել է Մնջախաղի թատրոնում։ Ուսումը շարունակել է Շվեյցարիայում։
Հիմա Տիգրանի նկարների մեծ մասը գտնվում է պատկերասրահներում և թանգարաններում։
Այժմ նա բնակվում է ԱՄՆ֊ի Նյու Յորք քաղաքում։