Ռազմական 

Սիրիայում լիկվիդացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

ԱՄՆ իշխանությունները հայտնել են Սիրիայում բրիտանացի Ջունայդ Հուսեյնի սպանության մասին, ով, ինչպես ենթադրվում էր, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ինֆորմացիոն արշավների կազմակերպիչն էր:

Ինչպես փոխանցում է BBC-ն` ամերիկացի զինվորականների տեղեկությունների համաձայն` նրա վրա հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

1994-ին ծնված Հուսեյնը 2012-ին բրիտանական դատարանի որոշմամբ դատապարտվել էր այն ժամանակ երկրի վարչապետ Թոնի Բլեերի անձնական հաշիվները կոտրելու համար: TeaMp0isoN հաքերների խումբը, որի անդամ էր նաև Հուսեյնը, հարձակումներ էր իրականացնում ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Facebook-ի կայքերին:

Համարվում է, որ Հուսեյնը Սիրիա էր մեկնել 2013-ին և ահաբեկչական խմբավորման կազմում զբաղվում էր «կիբերջիհադով»:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Հուսեյնի կինը` փանկ-երգչուհի Սալի Ջոնսը, հերքում է տեղեկությունը, որ իր ամուսինն սպանված է:

Նույն շարքից