Մշակույթ 

Արգենտինայի մայրաքաղաքում կկանգնեցվի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի հուշարձանը

analitik.am

Արգենտինայի մայրաքաղաքում կկանգնեցվի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի հուշարձանը, հայտնում է ITAR-TASS-ը: Նա հայտնի է նաև բանդոնեոն նվագելու իր վարպետությամբ:

4 մ բարձրությամբ արձանը երկու ուղղանկյուն հենարանների վրա հենված բանդոմեոնի տեսք կունենա: Արձանը կպատրաստվի չժանգոտվող պողպատից: Ենթադրվում է, դրա մոնտաժն ու բացումը կլինի 2015 թ.: Նախագծի հեղինակ է ընտրվել քանդակագործ կառլոս Մարտինեսը, որը հաղթել է հուշարձանի ստեղծման մրցույթում:

Մինչև հիմա տանգոյի հայրենիքում արգենտինական ժամանակակից երաժշտության մեծագույն կոմպոզիտորներից մեկը համարվող Պյացոլլային նվիրված ոչ մի արձան չկա:

Նույն շարքից