Մշակույթ 

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը, որի որդու զոհն դարձավ 77 մարդ, մտադիր է գիրք գրել «Իմ սխալը» վերնագրով

analitik.am

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը, որի որդու զոհն դարձավ 77 մարդ, մտադիր է գիրք գրել «Իմ սխա՞լը» վերնագրով, հայտնում է The Local-ը: Յենս Բրեյվիկը մտադիր է պատմել՝ ինքն ինչ դեր է ունեցել որդու դաստիարակության և կայացման գործում, և հասկանալ՝ արդյոք զանգվածային սպանությունն իր սխալների հետևա՞նքն է:

Ավելի վաղ դիտորդները նշում էին, որ հայրը չի մասնակցել Անդերս Բրեյվիկի դաստիարակությանը և այդ հանգամանքը դիտարկում էին որպես հիմք 2011թ. աղետը հասկանալու համար:

The Local-ը գրում է, որ Յենս Բրեյվիկը հիմա ապրում է Ֆրանսիայում: Նորվեգիայում նրա որդու կազմակերպած ահաբեկչություններից հետո նա միայն 1 անգամ է երևացել: Անդերս Բրեյվիկն իր հոր ծրագրերի մասին գիտի թե ոչ՝ չի հաղորդվում: Սակայն պարբերականի տեղեկությամբ՝ ահաբեկիչը մինչև գրքի տպագրվելը ձեռագրի տեքստին չի ծանոթանա:

Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը Օսլոյի կենտրոնում պայթյունի կազմակերպիչն ու իրագործողն է: 2011 թվականի հուլիսին ձերբակալվելուց անմիջապես հետո Բրեյվիկը խոստովանեց, որ Օսլոյի և Ուտեյա կղզու ահաբեկչությունների հեղինակն է, որի արդյունքում զոհվեց 77 մարդ: Սակայն մինչ օրս նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Նույն շարքից