Մշակույթ 

Թ. Ալթունյանի անվան երգ-պարի համույթը Կալինինգրադում մասնակցել է «Խաղաղության Տարածք» 3-րդ միջազգային փառատոնին

analitik.am

Ս/թ օգոստոսի 16-19-ը Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը մեկնել էր շրջագայության` մասնակցելու «Խաղաղության տարածք» 3-րդ միջազգային փառատոնին: Մասնակիցների թվում են եղել նաեւ ՌԴ Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական երգչախումբը, ինչպես նաև Ուֆայի պարի պետական ակադեմիական, Սև ծովյան նավատորմի երգի-պարի, «Ռուսաստանի Կոզակներ» պարի պետական և մի շարք այլ համույթներ Իսպանիայից, Ճապոնիայից և բազմաթիվ մենակատարներ:
Փառատոնի բացման արարողության պատիվն ընձեռվել է Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական համույթին, իսկ եզրափակման պատվավոր ելույթը` Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթին, որն արժանացել է Կալինինգրադի մարզի նախարարի բարձր գնահատանքին, ինչպես նաև Կալինինգրադի մարզի նահանգապետի շնորհակալական նամակին` ուղղված ՀՀ մշակույթի նախարարին

Նույն շարքից