Մշակույթ 

«Շերլոքի» պրոդյուսերը խոստացել է հանդիսատեսին ցնցել չորրորդ սեզոնով

analitik.am

Բրիտանական «Շերլոք» սերիալի չորրորդ սեզոնը խոստանում է բոլոր նախորդներից ավելի ցնցող լինել, «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ հայտնել է նախագծի պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:

«Մենք ծրագրում ենք գերազանցել երրորդ սեզոնը, և մեր ծրագիրն ինձ հրաշալի է թվում: Դերասանները գործնականում հեծկլտում էին, երբ մենք նրանց վերապատմեցինք մեր մտահղացոմը: Անկեղծ ասած՝ մենք՝ Մարկ Գատիսի հետ (սերիալի համապրոդյուսերը և սցենարիստը) դեռ երբեք այսքան ոգեշունչ չենք եղել «Շերլոքով», որքան հիմա»,- ասել է Մոֆաթը:

«Շերլոքն» արժանացել է «Էմմի»-ի մրցանակի լավագույն սցենարի և դերասանական խաղի համար:

Չորրորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն 2015-ի հունվարին, բայց պրեմիերայի օրն առայժմ հայտնի չէ: «Դա որոշում է BBC-ն, ես միայն անում եմ այն, ինչ նրանք ինձ ասում են»,- ասել է «Շերլոքի» ստեղծողը:

Նույն շարքից