ՀՀ մշակութային նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի երկու լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման համար։ Այսօր կառավարության նիստին մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ կինոնկարներից մեկը կոչվում է «Վարդապետի լռությունը» և նվիրված Կոմիտասի գործունեությանը:
«Ֆիլմը նկարահանվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրի շրջանակում: Առաջիկայում էլ բացվելու է Կոմիտասի անվան տուն թանգարանը»,-ասաց նա:
Երկրորդը ֆիլմը կոչվում է «Քարվաճառ» և նկարահանվում է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծագործական խմբի կողմից:
«Այս ֆիլմը ինչ-որ տեղ ունի քաղաքական նշանակություն և վերաբերում է Արցախի մեր ժողովրդի կենսակերպին»,-ասաց նա:
Հատկացվող գումարի չափը կազմում է 11 մլն դրամ: