Վերջին օրերին թուրքական մամուլում հայտնվել են լուրերայն մասին, թե «բացահայտնվել են պատմական Անի քաղաքիստորգետնյա գաղտնիքները», իսկ պատմագետ Սեզայի Յազըջըն հանդես է գալիս հոդվածաշարով` պատմելով Անիստորգետնյա կառույցների վերաբերյալ իր բացահայտումներիմասին: Մինչդեռ «Ակոս» թերթում հրապարակված «Անին նորից բացահայտելու կարիք չկա» վերնագրով հոդվածում հեղինակ Սարգիս Սերոբյանը գրում է, որ այն ինչ այսօր Թուրքիայում որպես նորություն է ներկայացվում, վաղուց արդեն բացահայտված փաստ է, փոխանցում է Ermenihaber-ը:
«Վերջին շրջանում ուշագրավ է Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերում առաջացած աշխուժությունը: Գրեթե յուրաքանրչյուր օր, վաղուց արդեն հայտնի մի թեմա տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով մատուցվում էորպես նորություն: Այս օրերին նմանատիպ ուշագրավ մի թեմա «Անիի ստորգետնյա անցումներն են բացահայտվում» անվամբ հոդվածաշարն է: Հանդիպում ենք նաև «Անիի ստորգետնյա վանքի աղոթասենյակը կամ Անիում կա ստորգետնյա 823 կառույց և քարանձավ» վերնագրերով հոդվածներ: Այս վերջին տեղեկությունները պատմագետ Սեզայի Յազըջըն Անիի միջազգային գիտաժողովի շրջանականերում «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրի տակներկայացրեց:
Այն դեպքում, երբ Անիի ստորգետնյա կառույցները ներկայացնող հին և նոր նկարներ ուբացատրություններ պարունակող քաղաքի հիմնադրման 1050 ամյակին նվիրված 264 էջանիգրքում այս բոլոր տեղեկությունները առկա են: Եթե այս աղբյուրը նորություն է համարվում, այդ դեպքում Թորոս Թորամանյանի մահիցհետո հրատարակված այս բնգավառում հիմանարար աղբյուրներից մեկը համարվող «Հայ ճարտարապետության պատմությունը» աշխատությունը թող աչքի անցկացնեն»,- գրված է «Ակոս»-ի հոդվածում: