Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ժակ Լուի Դավիդ

analitik.am
Հեղափոխական դասականության հիմնադիր Ժակ Լուի Դավիդը Ֆրանսիական արվեստի զարգացման վրա հսկայական ազդեցություն ունեցավ (1748-1825): Ծնվել է Փարիզում 1748թ. օգոստոսի 30-ին: 1766-1774-ին սովորել է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում` պատմանկարիչ Ժ.Մ.Վիենի մոտ, 1775-1780-ին` Իտալիայում, ուր մոտիկից ծանոթացել է անտիկ արվեստին:
 
Նա գաղափարական մեծ ձգտումների, փայլուն ստեղծագործական նվաճումների նկարիչ էր, այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի փայլուն կազմակերպիչը: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` Դավիդը գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Նա կոնվենտի անդամ էր, Ռոբեսպիերի բարեկամը, քվեարկել էր թագավորի մահապատժի օգտին: 
 
Նրա գործունեությունն սկսվել էր մինչև հեղափոխությունը: Լինելով նպատակամետ, հաստատակամ, եռանդուն անձնավորություն` Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր աշխատանքները և, այնուամենայնիվ, ստացավ Իտալիա ուղևորություն կատարելու իրավունք:
 
Դավիդ նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Անտիկ աշխարհի և Վերածննդի արվեստի դասական նմուշների ներգործության տակ, Վիենի` անտիկ աշխարհի և  նվիրյալ հետևորդներից մեկի ղեկավարությամբ, Դավիդի ստեղծագործական դեմքը խիստ փոխվում է: Նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Մյուս կողմից` նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դիմանկարը:
 
Նախահեղափոխական շրջանում ստեղծած իր պատմական նկարներում Դավիդը փառաբանում էր իրենց անձնական բարօրությունը հասարակական պարտքին զոհաբերող հերոսներին: Այսպիսով, նա կոչ էր անում հերոսության, ինքնահրաժարման` հանուն հայրենիքի, կոչ էր անում անվեհերության և արիության, որոնց իդեալները նա տեսնում էր անտիկ աշխարհում: Դավիդի հերոսներն անվեհեր, խիզախ ստոիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ: 
 
Դավիդի լավագույն ստեղծագործություններից են հեղափոխական ժամանակների դիմանկարները, այդ թվում / 1794/ : Ավանդույթը Դավիդի անվան հետ է կապում  դիմանկարը /1795/ : Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները/ /, որոնք Դավիդն ստեղծել է վտարանդության մեջ` Բրյուսելում: Ծերացող նկարիչն այնտեղ բնակություն է հաստատում նապոլեոնյան բանակների ջախջախումից և Բուրբոնների վերականգնումից հետո, որոնք չկարողացան նրան ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ քվեարկել էր Լյուդովիկոս 16-ի մահապատժի օգտին:

Նույն շարքից