Մշակույթ 

Օրվա ծնունդը. Կիանու Ռիվզ

Կանադացի և ամերիկյան դերասան Կիանու Ռիվզը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին Բեյրութում: Կիանու Ռիվզը, ի տարբերություն շատ դերասանների, կյանքում ճիշտ այնպիսի է, ինչպիսին էկրանին` գեղեցիկ, մի փոքր շեղ աչքերով, երիտասարդ, մտածկոտ, ոչ այսքան անմիջական: Նա քաղաքավարի է, անչափ համեստ, սիրում է գովել իր կոլեգաներին, ռեժիսորներին, սցենարիստների:


Մանուկ հասակում նա շատ չարաճճի էր` կտուրից կտուր էր թռնում: Այժմ իր հոբբիների թվում են ձիարշավը, հոկեյը, վինդսերֆինգը, պարը: Կիանուն խենթանում է մոտոցիկլետների և արագության համար, ինչի պատճառով բազմաթիվ սպիներ ունի: Կիանուի հայրը կիսով չափ չինացի է, կիսով չափ` հավայացի, մասնագիտությամբ երկրաբան է, ապագա կնոջ հետ ծանոթացել էր Լիբանանում: Հայրը լքել էր ընտանիքը, երբ Կիանուն վեց տարեկան էր: Մայրը` Պատրիցիան, երեխաների հետ տեղափոխվում է Կանադա: Մանկուց Կիանուն հետաքրքրվում էր թատրոնով և հոկեյով: 17 տարեկանում նրան դուրս են գանում դպրոցից: Մի որոշ ժամանակ նա տարբեր միջոցներով փող էր վաստակում, մինչև 1984-ին առաջին անգամ դեր չի ստանում «Գայլուկ-տղա» ներկայացման մեջ, որն իր հոմո-էրոտիկ ենթատեքստերով Տորոնտոյում իսկական պայթյուն էր:


 Կիանու Ռիվզը դառնում է երիտասարդության իսկական կուռքը «Բիլլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմից հետո: Անխելք դեռահասի կերպարն այնքան հաջողված Էր Կիանուի մոտ, որ նրան սկսում են հենց այդպես էլ ընկալել: Հենց այստեղ ավարտվում է Ռիվզի կարիերայի առաջին փուլն, ու սկսվում է անկանխատեսելի որոշումների ժամանակաշրջանը: 1988-ին նա դուրս է գալիս իմ ամպլուայից և խաղում երիտասարդ աշխույժ ուսուցչի դեր «Վտանգավոր կապեր» ֆիլմում: Երկրորդ անակնկալը շեքսպիրյան թեման էր: Դա այնքան էլ զարմանալի չէ, հաշվի առնելով այն, որ Կիանուն մանկուց սիրում էր Շեքսպիր ընթերցել: «Իմ սեփական Այդահո նահանգը» ֆիլմն իսկական հաղթանակ էր Ռիվզի համար: Շուտով նա կանադական բեմին Համլետ էր խաղում` հոլիվուդյան երիտասարդ դերասանի համար չափազանց շքեղ դեր: Ռիվզի փառքը հասնում է իր գագաթնակետին 1994 թվականին «Արագություն» ֆիլմից հետո:

 1997-ին թողարկվում է «Մատրիցա»  ֆիլմը, որը դերասանին անհավանական հաջողություն է բերում: Այս ֆիլմում իր կերտած կերպարը դառնում է դերասանի ամենահայտնի դերը:  2000-ականներին Կիանու Ռիվզի ամենահայտնի ֆիլմերից է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմը: Ապա 2003-ին նկարահանվում են Մատրիցայի երկու շարունակությունները, որտեղ Ռիվզը փայլում է իր դերասանական կատարյալ աշխատանքով:  2010 թվականից Կիանու Ռիվզը սկսում է աշխատել նաև որպես պրոդյուսեր: Նրա վերջին աշխատանքներից են «Ջեքիլ» ֆիլմը և Բիլլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասը: 


1999-ի դեկտեմբերին Կիանույի և իր ընկերուհի Ջենիֆեր Սայմի մոտ մահացած երեխա է ծնվում: 2001-ի ապրիլին Սայմը մահանում է ավտովթարից: Մի քանի համասեռամոլական դերերը թույլ են տվել լրագրողներին որոշակի կասկածների արտահայտել, սակայն հավաստի ոչ մի բան չկա: Այնպիսի տպավորություն է, թե Կիանու Ռիվզը չափազանց միայնակ ու դժբախտ մարդ է…

Նույն շարքից