Առողջապահություն 

Մթերքներ, որոնք օգնում են նիհարել

analitik.am

Կատարյալ սնունդ հասկացություն չկա, իսկ քաշի անկումը հնարավոր է միայն ընդհանուր սննդակարգում փոփոխությունների եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր  երդվում են, որ որոշ մթերքներ եւ հավելումներ օգնել են իրենց նիհարել:  Դա արդյունավետ պլացեբո է թե՞ ինչ-որ բան տեղի է ունենում մոլեկուլյար մակադրակում: Հնարավոր է  եւ՛ մեկը, եւ՛ մյուսը:  Ահա հինգ ամենաէկզոտիկ մթերքները, որոնք վերջին ճիչն են համարվում վերջին ժամանակներում դիտեաների շարքում:


Գոջի պտուղներ

Այս հատապտուղները նորություն չեն Չինաստանում կամ Տիբեթում, որտեղ ավանդական բժշկությունը դրանք արդեն վաղուց օգտագործում է աչքերի եւ լյարդի պաշտպանության, արյան շրջանառության եւ իմունային համակարգի կարգավորման համար։

Երբ խոսքը գնում է քաշի անկման մասին, գոջի պտուղները կարող են օգնել, որպես ամինաթթուների, անփոխարինելի ճարպաթթուների, հանքային աղերի, բետայինի եւ վիտամինների (В1, В2, В6, С եւ Е) հարուստ աղբյուր: Կալորիաների  կրճատումը պոտենցիալ կերպով կարող է բերել վիտամինների եւ հանքային աղերի անբավարարության եւ  խաթարել ձեր դիետայի հաջողությունը:  Այս չինական հատապտուղների չափավոր օգտագործումը կարող է օգնել որոշ մարդկանց հասնել իրենց  նպատակին քաշի կորստի հարցում:


Բոված հնդկացորենի կորիզներից թեյ

Այս թեյը խորհուրդ է տրվում  ֆիտնեսի մարզիչ Վալերի Օրսոնի կողմից, եւ պարունակում է որոշ հակաօքսիդատներ, այդ թվում Ռուտին:


Փետրավոր Ունդարի (Wakame)

Սրանք ճապոնական ջրիմուռներ են, որոնք կանաչում են պատրաստման ժամանակ, եւ եւս մեկ դասական Արեւելյան սննդատեսակ են, որը մեզ մոտ է եկել Արեւմուտքից: Ոստրեների սիրահարները նրանում յուրահատուկ համ են զգում, բացի դրանից նրանց մեջ ավելի շատ կալցիում է պարունակվում, քան կաթի մեջ: Փետրավոր ունդարիան նաեւ պարունակում է երկաթ, վիտամին В12 , С եւ կալիում: Դեղագործական ընկերություններն օգտագործում են  այն ախորժակի ընկճման համար, բայց նրանց համար, ովքեր  ցանկանում են  կորցնել ավելորդ քաշ , վակամեի բաղադրատոմսերն անկասկած նախընտրելի որոշում  կլինեն:


Ագար-ագար

Քաջ հայտնի է, որ Ճապոնիայում  բուսակեր խոհարարները կենդանական ջելատինը փոխարինելու համար բաղադրատոմսերում օգտագործում են ագար-ագար: Խառնեք 1գ ագար-ագարը եռացող հեղուկի հետ, օրինակ՝ թեյի կամ ապուրի, եւ միանգամից օգտագործեք ( եթե թողնեք այն սառի, այն կպնդանա) հագեցվածություն զգալու համար,որպեսի ճաշի ժամանակ ավելի քիչ ուտեք: Զգույշ եղեք, չափից շատ ջանքեր մի գործադրեք, քանի որ Ագար-Ագարը նաեւ հզոր լուծողական է:


Ակայի հատապտուղներ

Հարավամերիկյան ակայի արմավենու պտուղները հաճախ մտնում են այսպես կոչված «սուպերմթերքների» կազմի մեջ, ի հաշիվ հակաօքսիդանտների եւ բջջանքի բարձր պարունակության: Իսկ ներկայումս լայնորեն տարածված է հյութերի, պյուրեի կամ պատիճների տեսքով:



Սկզբնաղբյուրը՝ Newsmax Health.com

Նույն շարքից