Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ֆրեդի Մերկուրի

Ֆրեդի Մերկուրին (Ֆարուհ Բուլսար) ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Զանզիբարի Սթոուն-Թաուն քաղաքում: Ծնողները նրան դաստիարակել են պարսկական մշակույթին համապատասխան:

Ուսումնառության առաջին տարիներին համադասարանցիները Ֆարուհին Ֆրեդի են կոչել: Ֆրեդին շատ լավ է սովորել, մեծ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ, հրաշալի նկարել է, երգել դպրոցական երգչախմբում և մասնակցել բեմադրություններին: Նկատելով Ֆրեդիի տաղանդը՝ դպրոցի տնօրենը նրա ծնողներին առաջարկել է առանձին վճարի դիմաց նրա համար կազմակերպել դաշնամուրի դասընթացներ, և վերջիններս համաձայնել են: Այդպիսով՝ Ֆրեդիին հնարավորություն է ընձեռվել՝ զարգացնելու իր բացառիկ տաղանդը:

12 տարեկանում Ֆրեդին դարձել է իր իսկ կազմակերպած խմբի անդամը:

Շուտով ընտանիքը տեղափոխվում է Անգլիա: 1969-ին Անգլիայում ավարտելով ուսումը պոլիտեխնիկական քոլեջում՝ նա որոշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Նրա առաջին անգլիական խմբերից մեկը դառնում է IBEX-ը, որը 1969-ի վերջին լուծարվում է:

1970-ին Ֆրեդին զբաղեցնում է SMILE խմբի վոկալիստի թափուր մնացած տեղը: Նա փոխել է խմբի անվանումը՝ QUEEN, իսկ իր ազգանունը` Մերկուրի:

1986-ից շշուկներ տարածվեցին այն մասին, որ Մերկուրին ՁԻԱՀ-ով հիվանդ է: Սակայն մինչև կյանքի վերջին օրերը Ֆրեդի Մերկուրին հերքում էր դա, նրա ահավոր հիվանդության մասին գիտեին միայն մտերիմները: Միայն 1991-ի նոյեմբերի 23-ին Մերկուրին պաշտոնապես հայտարարեց, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, մահացավ բրոնխների բորբոքումից, որը զարգացել էր ՁԻԱՀ-ի ֆոնին:

Նույն շարքից