Իրանում մեկնարկել է «Մուհամեդը՝ աստծու առաքյալ» ֆիլմի ցուցադրությունը, որը երկրի պատմության մեջ ամենաթանկարժեք կինոնախագիծն է:
Դրա արտադրությունն արժեցել է 40 միլիոն դոլար: Ֆիլմը կներկայացվի 143 կինոթատրոնում, հաղորդում է Lenta.ru-ն:
Դեռեւս ֆիլմի արտադրության փուլում այն սուննիթների քննադատությանն էր արժանացել, որովհետեւ մարգարեի պատկեր է պարունակվում:
Ֆիլմը նկարահանել են մոտ յոթ տարի: Ռեժիսոր Մաջիդ Մաջիդին ընդգծել է, որ իր աշխատանքով ցանկացել է բարելավել աշխարհում իսլամի վերաբերյալ պատկերացումները: