Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում ելույթ ունենալու ժամանակ Լեդի Գագան դժգոհություն է հայտնել աղմկոտ ունկնդիրների հետ կապված: Ինչպես հայտնում է Associated Press-ը, երգչուհին առանց ավարտելու ջազային կատարումը, դադարել է երգելը և խնդրել է խանգարող ունկնդիրներին լռել:
«Դուք կարո՞ղ եք (ցենզուարյից դուրս ձևով) սուս մնալ: Մենք այստեղ ջազ ենք նվագում», — ասել է Գագան՝ դիմելով մի քանի հարյուր մարդու: «Անիծյալ հարուստներ», — հավելել է սև կաշվե զգեստով Լեդի Գագան, ընդգծելով, որ շնորհակալ կլիներ դահլիճում լռություն պահպանելու դեպքում:
Երգչուհին հրավիրված էր կանացի Harper's Bazaar ամսագրի միջոցառմանը կատարմամբ հանդես գալու համար՝ նյույորքյան Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Հյուրերի մեջ էին Դոնաթելլա Վերսաչին, մոդել Բրուկ Շիլդս, երգիչներ Մակսվելը և Միգելը: