Մշակույթ 

Օրվա ծնունդը. Սոֆի Լորեն

1934 թվականի սեպտեմբերի 9-ին Հռոմի աղքատների հիվանդանոցում մի աղջիկ է ծնվում: Նրան Սոֆիա են կնքում, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»: Եվ իրոք, հետագայում նա իմաստաբար է վարվում իր կյանքի հետ` իրականացնելով իր բոլոր երազանքները: Սակայն այդ ժամանակ նա ընդամենը Սոֆիա Շիկոլոնե էր:


Ընտանիքի հայրը, հոգնելով մշտական խնդիրներից ու հոգսերից, լքել էր նրանց: Հույս ունենալով, որ գյուղում ավելի հեշտ է կյանքը, տեղափոխվում է Պոցցուոլի: Սակայն պարզվում է, որ այնտեղ անհնար է ապրել: Աշխատանք չէր գտնվում, իսկ աղքատությունը սարսափելի էր: Սոֆիան մոր և փոքրիկ քրոջ հետ մի ներքնակի տակ էր քնում: Աղջիկները խաղալիք չունեին. հացի խմորից էին դրանք պատրաստում: Իսկ երբ քաղցը շատ էր տանջում, ուտում էին իրենց ստեղծագործությունները: Հարևանուհին, որ երբեմն հետևում էր երեխաներին, Սոֆիին նայելիս ասում էր. «Ավելի լավ է այս աղջիկը մահանար:


Ինչու՞ ապրի այս աղքատության մեջ: Ինչու՞ տանջվի»: Սակայն փոքրիկ նեապոլիտանուհին չէր ընկճվում: Եվ ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում` տեղի է ունենում մի իրադարձություն, որ փոխում է Սոֆիայի կյանքը: Տասնամյա աղջկան թատրոն են բերում: Դերասանուհիների խաղը ցնցում է Սոֆիային, և նա երդվում է, որ անպայման դերասանուհի պիտի դառնա: Երկարոտն, նիհար, մեծ աչքերով ու շքեղ մազերով Սոֆիան իրեն տգեղ էր համարում: Սակայն երազել նա չէր դադարում:


Մայրը կիսում էր դստեր երազանքը: Նա վստահ էր, որ իր աղջիկը շատ գեղեցիկ է և անընդհատ ուղարկում էր նրա լուսանկարները գեղեցկության տարբեր մրցույթների: Եվ ահա այդ մրցույթներից մեկի ժամանակ 15-ամյա Սոֆիան երկրորդ տեղն է զբաղեցնում և որպես մրցանակ ստանում 35 դոլար և Հռոմի գնացքի տոմս:


Հռոմ տեղափոխվելու համար Սոֆիան սկսում է իտալերեն, անգլերեն ու ֆրանսերեն սովորել: Նա ժամեր է անցկացնում պրոդյուսերների դռների մոտ, գիշերներով լացում ու փորձում չհիասթափվել ու չընճկվել: Մի տարի անց Իտալիայի գեղեցկության մրցույթում Սոֆիան արժանանում է «Միսս հմայք» կոչմանը:

 

Առաջին երեք ֆիլմերից հետո ի հայտ է գալիս նրա բեմական անունը` Սոֆի Լորե: 1954 թվականին ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի նկարահանած «Նեապոլի ոսկին» ֆիլմից հետո Լորենին այցի է գալիս փառքը: Սոֆին դառնում է Վիտորիոյի սիրելի դերասանուհին, իսկ վերջինս Սոֆիի սիրելի ռեժիսորը: «Վիտորիոն ստեղծեց Սոֆի Լորենին»,- խոստովանում էր դերասանուհին: 


Նկարահանվելով 12 ֆիլմերում և վաստակելով երկու միլիոն դոլար` Լորենը վերադարձավ հայրենիք ու ամուսնացավ: Իրեն շրջապատող բոլոր տղամարդկանցից քսանմայա Սոֆին ընտրում է միլանցի ոչ երիտասարդ փաստաբան Կառլո Պոնտիին, ով հետագայում նրա պրոդյուսերն է դառնում: 

 

Սակայն մի՞թե կյանքն ավարտված է,  բոլոր դերերն էլ խաղացած: Միայն ոչ Սոֆի Լորենի համար: Նա դեռևս երազում է նոր դերերի մասին:

 


 


Նույն շարքից