Ռազմական 

Պենտագոնի համոզմամբ Ռուսաստանն ու ԻՊ խմբավորումը ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքներն են

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է համարում ԴԱԻՇ-ն ու Ռուսաստանը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Ելույթ ունենալով Կալիֆոռնիայում ծովային հետևակի զինծառայողների առջև՝ նախարարն առաջին տեղում է դրել «ԴԱԻՇ անվանումով անճոռնի երևույթը, որի դեմ մենք պետք է պայքարենք և որին մենք կհաղթենք»։

Երկրորդ տեղում Քարթերն անվանել է վերջին տարում Ռուսաստանի քաղաքականությունը։

«Մենք պետք է դիմակայենք դրան (Ռուսաստանի գործողություններին) ինչպես մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ կապված այն բանի հետ, որ ունենք կարևոր դաշնակիցներ ու գործընկերներ աշխարհի այդ հատվածում, և մենք ՆԱՏՕ-ին առնչվող կարևոր պարտավորություններ ունենք»,- ասել է Քարթերը։

Նախարարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ ղեկավարության գործողությունները ռուսներին տանում են սխալ ուղղությամբ, քանի որ դա ուժեղացնում է այլ երկրների հետ առճակատումը։

«Այդ երկուսն առավել են դարձել։ Մենք պետք է դրանց երկուսին դիմակայենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ-ն Ռուսաստանին ու Չինաստանին արդեն որակել է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։

Նույն շարքից