Առողջապահություն 

Ինսուլինի ներարկումները կփոխարինվեն արհեստական ենթաստամոքսային գեղձով

analitik.am

Արհեստական ենթաստամոքսային գեղձի առաջին մարդկային փորձարկումները պետք է սկսվեն 2016 թվականին, իսկ առաջին իմպլանտները, բրիտանացի գիտնականների կարծիքով, կհայտնվեն  տասը տարիների ընթացքում:

Ըստ հետազոտողների, ձեռքի ժամացույցի մեծություն ունեցող սարքավորումը վիրահատական եղանակով տեղադրվում է որովայնի խոռոչում եւ արյան մեջ ձերբազատում է ինսուլին։

Իր տեսակի մեջ առաջին սարքավորումը ինսուլինի ձերբազատումը կարգավորում է գելից պատնեշի միջոցով: Երբ այս սարքը կրողի արյան մեջ բարձրանում է ինսուլինի մակարդակը, գելը ջրիկանում է եւ ձերբազատվում է ինսուլին: Երբ շաքարի մակարդակն ընկնում է, գելը կրկին պնդանում է: Ինուլինը պետք է ավելացվի սարքի հատուկ պահեստի մեջ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ:

«Սարքավորումը ոչ միայն ձերբազատում է ինսուլինի ձեռքով ներմուծման անհրաժեշտությունից, այլ նաեւ երաշխավորում է, որ յուրաքանչյուր անգամ ներմուծվելու է  հստակ չափաբաժին», the Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է ֆարմացիայի պրոֆեսոր Ջոան Թեյլորը: « Այդքան արդյունավետորեն վերահսկելով  արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մենք ի վիճակի կլինենք նվազեցնել դրանով պայմանավորված առողջության հետ խնդիրները»:

Հետազոտողների խոսքով, իմպլանտը կարող է օգնել 1-ի տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր հիվանդներին, եւ  2 –րդ տիպի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ում ինսուլինի ներարկումներ են անհրաժեշտ:

«Այս սարքն  էժան է եւ օգտագործման մեջ պարզ», - ասել է Թեյլորը: « Այն կարող է վերջ դնել շաքարախտով հիվանդների ամենօրյա տանջալի ներարկումներին»:



Սկզբնաղբյուրը՝ Newsmax Heath

Նույն շարքից