«Ինչ են անում տղամարդիկ» 2013թ. կատակերգության հեղինակներն այնքան ոգևորված են իրենց աշխատանքի հաջողությամբ, որ որոշել են նկարահանել ֆիլմի 2-րդ մասը և որքան հնարավոր է ավելի լավը, գրում է Комсомольская правда-ն։
Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի Պամելա Անդերսոնը։ Նախորդ դարի 90-ականների սեքս-խորհրդանիշը ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Սարիկ Անդրեասյանին թվացել է ամենահարմար թեկնածուն՝ գլխավոր հերոս Դանիելի (Տաիր Մամեդով) երազանքների մարմնացման համար։ Իսկ Ամերիկայում գտնել աստղի, թարգմանել նրա համար սցենարը և սպասել համաձայնության՝ ընդամենը տեխնիկայի հարց է։
«Ես երազել անգամ չէի կարող, որ նույն ֆիլմում կնկարահանվեմ Պամելա Անդերսոնի հետ։ Ես երկար եմ պատրաստվել և կրկին դիտել նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերն ու սերիալները՝ չմոռանալով հոլովակները համացանցում։ Երբեք չգիտես, թե նկարահանման հրապարակում քեզ ինչ պետք կգա։ Նկարահանումների օրը բոլորը մի փոքր հուզվում էին. միգուցե Պամելան այլևս այն չէ։ Սակայն երբ նա հայտնվեց, բոլոր կասկածները վերացան. նույն աշխույժ սեքսուալ աղջնակն է, ինչպիսին մենք հիշում ենք նրան մանկությունից։ Մենք նրա հետ հեշտությամբ ընդհանուր լեզու գտանք, և մեր տեսարանը ստացվեց ուրախ և, միևնույն ժամանակ, զգացմունքային»,- պատմել է գլխավոր դերակատարը։
«Ինչ են անում տղամարդիկ- 2» ֆիլմում 3 ընկերներ ներգրավվում են վտանգավոր հաքերին բռնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մեկնել Ամերիկա և կիբերհանցագործի նախկին ընկերուհիներից մեկից պարզել գաղտնի կոդը։ Բարդությունն այն է, որ այդ գաղտնաբառն այն բառն է, որն ասում է աղջիկներից մեկն օրգազմի պահին։
Նկարահանումներն անցկացվել են հիմնականում Լոս Անջելեսում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հունվարի 1-ին։