Մշակույթ 

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Մարզահամերգային համալիրի համար արդյունավետ կառավարիչ գտնելու համար

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Մարզահամերգային համալիրի համար արդյունավետ կառավարիչ գտնելու համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչու որոշվեց Մարզահամերգային համալիրը հանձնվել հենց ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Մենք չենք կարծում, որ Պաշտպանությության նախարարությունը կամ որևէ պետական մարմին կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ կառույցը, և դա է պատճառը, որ մենք ձեռնամուխ ենք եղել Մարզահամերգային համալիրի համար արդյունավետ կառավարիչ գտնելուն»,-պարզաբանեց Հարությունյանը:


Նա ընդգծեց, որ Մարզահամերգային համալիրի կառավարումը պետք է ստանձնի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն կամ անհատ: «Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ամբողջ հասույթը կուղղվի մեր երկրի պաշտպանունակությանը»,- հայտնեց Հարությունյանը:

Նույն շարքից