Տոսկանայում վաճառքի է հանվել Վերածննդի դարաշրջանի հանրահայտ նկարիչ և քանդակագործ Միքելանջելոյի դղյակը:
«Daily Mail»-ը հաղորդում է, որ 8 ննջասենյակից և 2.5 հա լիմոնի այգուց բաղկացած դղյակի նախնական գինը 7 միլիոն եվրո է: Ըստ պատմական վկայությունների՝ Միքելանջելոն դղյակը գնել է 1549թ-ին: Նրա ընտանիքը դղյակի սեփականատերն է եղել մինչև 1867թ-ը:
Սեփականատիրոջ ներկայացրած փաստաթղթղերում դղյակը թվագրվում է 11-րդ դարով, որտեղ նշվում է, որ «այն ժամանակին ձեռք է բերել հարգարժան Միքելանջելոն»:




