Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքում 1937թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Իոսիֆ Դավիթի Կոբզոնը:
1958-ին Իոսիֆն ընդունվել է Գնեսինի անվան պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտ՝ վոկալի ֆակուլտետ, որտեղ ուսումը համատեղում էր կրկեսում վոկալիստի աշխատանքի հետ: 1962-ին թողարկվել է Օստրովսկու և Պախմուտովայի՝ նրա կատարմամբ երգերի առաջին սկավառակը, նա դարձավ «Ամանորյա լույսեր»-ի մասնակից:
1973-ին Կոբզոնն արժանացել է «ՌԽՍՀ վաստակավոր արտիստի», իսկ 1987-ին՝ «ԽՍՀՄ ժողովրդական արտիստի» կոչման:
1984-ին Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտում Կոբզոնը ստեղծում է էստրադային ֆակուլտետ, որտեղ դասավանդում է էստրադային վոկալ:
Նշենք, որ 1997-ին Իոսիֆ Կոբզոնը պաշտոնապես ավարտել է իր համերգային գործունեությունը, բայց չնայած դրան՝ շարունակում է երգել և ելույթ ունենալ: