Մշակույթ 

Աշխարհում ամենաբարձր վճարվող գրողները՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհում ամենաբարձր վճարվող գրողների ավանդական վարկանիշային աղյուսակը՝ հաղորդում է Korrespondent.net-ը:

Առաջին տեղում կրկին դետեկտիվների և թրիլլերների ամերիկացի հեղինակ Ջեյմս Փաթերսոնն է, ով վերջին 1 տարում վաստակել է 90 մլն դոլար:

Երկրորդ տեղում ամերիկացի Դեն Բրաունն է, ով անցյալ տարի 28 մլն դոլար է վաստակել:

Երրորդ տեղում դետեկտիվների և սիրավեպերի հեղինակ Նորա Ռոբերթսն է՝ 23 մլն դոլարով, 4-ում՝ Դանիելա Սթիլը`22 մլն դոլարով: Հնգյակը եզրափակում է Ջանեթ Իվանովիչը՝ 20 մլն դոլարով:

6-րդ տեղում 26-ամյա Վերոնիկա Ռոթն է՝ 17 մլն դոլարով:

Նույն շարքից