Մշակույթ 

Անտոնիո Բանդերասը ուսանող է դարձել

Անտոնիո Բանդերասը ընդունվել է Լոնդոնի Central St. Martins College։ 55-ամյա դերասանը ցանկանում է ուսումնասիրել նորաձեւության ինդուստրիան։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Սկսվել է իմ ուսուցման երկրորդ շաբաթը։ Ամեն ինչ շատ հագեցած, լուրջ եւ ուրախ է»:

Բանդերասը բարձրագույն կրթություն չունի։ Central St. Martins քոլեջում դասավանդում են դերասանի վարպետություն, դիզայն, գրաֆիկա և գեղանկարչություն։ Այս քոլեջի ուսանողներն են եղել Ստելա ՄաքՔարթնին, Ալեքսանդր ՄաքՔուինը եւ Ջոն Գալյանոն։

Նույն շարքից