Մշակույթ 

Օրվա ծնունդը. Արամ Թոփչյան

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող է: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Հին հունարենից և անգլերենից հայերեն է թարգմանել մի շարք գործեր:


Հայ հին գրականությունը, հայ-հունական, հայ-հռոմեական պատմագրական առնչությունների վերաբերյալ նրա հոդվածները` հայերեն, ռուսերեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի քանի երկրներում:


1991թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: Մասնակցել է միջազգային գիտական համատեղ ծրագրերի (1996-97թթ Մայնի Ֆրանկֆուրտի Եվրոպական իրավունքի` Մաքս Պլանկի անվան ինստիտուտի հետ, 1998-2001թթ, 2002-04թթ` Երուսաղեմի Եվրոպական համալսարանի հետ, 2001-04թթ` Ժնևի համալսարանի հետ), ինչպես նաև միջազգային բազմաթիվ գիտաժողովների (Հունաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա, Բելգիա, Իսրայել):

Նույն շարքից