Ձեռքերը օրգանիզմի տեղեկատուն են, որոնց միջոցով կարելի է հասկանալ, թե ինչ առողջական խնդիրներ ունի մարդը:
Ձեռքերի կարմիր ափերը վկայում են այն մասին, որ մարդը խնդիրենր ունի լյարդի հետ, հնարավոր է հեպատիտ կամ տոքսիկ թունավորում: Եթե ձեռքերի ափը դեղնավուն երանգ է ստանում, հնարավոր է փոփոխություններ կան լյարդում և լեղապարկում:
Եթե ձեռքերի մաշկը թեփոտում է, ուրեմն օրգանիզմը А և D վիտամինների պակաս ունի, կամ էլ մաշկի սնկային վարակ կա, դիմեք մաշկաբանի:
Անընդհատ սառը ձեռքերը արյան շրջանառության խախտման ազդակ են: Եթե ձեռքերն անընդհատ տաք են, ուրեմն լյարդը չի կարողանում կարգավորել օրգանիզմի ինտոքսիկացիան: Խոնավ ձեռքերը վկայում են էնդոկրին համակարգի խախտման մասին:
Եթե ճկույթը հաճախ անզգայանում է, պետք է դիմել սրտաբանի, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան սրտանոթային համակարգի աշխատանքում: Բութ մատների անզգայացումը շնչառական համակարգի խնդիրների նշան է:
Եթե մատների ծայրերը կարմրավուն գույն են ստացել, հարկավոր է զբաղվել նյութափոխանակության համակարգով:
Հոդերի ճրթճրթոցը վկայում է օրգանիզմում կալցիումի պակասի մասին: Հոդերի ցավն ու այտուցվածությունը պոլիարտրիտի վկայությունն են:
Չինական բժշկության համաձայն` ափի կենտրոնական կետը ողջ օրգանիզմի էներգետիկ պաշարի կենտրոնն է: Եթե այդ կետին սեղմելուց խիստ ցավ եք զգում, ուրեմն օրգանիզմը լուրջ առողջական խնդիրներ ունի: