Հայտնի երգիչ Ստաս Միխայլովը հրաժարվել է համերգ տալ Ուկրաինայում՝ երկրի արեւելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին երգիչը հայտնել է «Говорит Москва» ռադիոկայարանի եթերում։
Երգիչը հուսով է, որ իրավիճակն Ուկրաինայում շուտով կկարգավորվի եւ այնտեղ խաղաղություն կվերահաստատվի. ի դեպ, երգիչը նշել է, որ այս հարցում նա սատարում է ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի դիրքորոշմանը։
«Երբ դու այս ամենը պատկերացնում ես, որ կարող է քո ընտանիքի հետ կատարվել, պարզապես սարսափում ես։ Ես շատ եմ ցանկանում, որ Ուկրաինայում ամեն ինչ որքան հնարավոր է շուտ կարգավորվի եւ կրկին խաղաղություն հաստատվի այս երկրում»,-ասել է երգիչը։