Լուսանկարիչ Օսկար Ռժելանդերի ինքնանկարը, որն աշխարհում առաջին սելֆին է համարվում, աճուրդում վաճառվել է 70 հազար դոլարով: 1850-ականներին արված լուսանկարը հայտնաբերվել է 19-րդ դարի լուսանկարների ալբոմում, գրում է Gazeta.ru-ն:
Ռժելանդերի սելֆիից բացի՝ ալբոմում առկա են նաև նրա կնոջ և Հալլամ Թեննիսոնի՝ պոետ լորդ Ալֆրեդ Թեննիսոնի որդու լուսանկարները:
Օսկար Ռժելանդերը իր կարիերան որպես դիմանկարիչ է սկսել: Նա հայտնի է դարձել «Կյանքի երկու ճանապարհ» 32 լուսանկարներից բաղկացած հավաքածուով: Ռժելադերի վարկանիշը վերականգնվել է այն բանից հետո, երբ Վիկտորիա թագուհին արքայազն Ալբերտի համար գնել է Ռժելանդերի լուսանկարներից մեկը: