Սեպտեմբերի 14-ին, Լոնդոնում կանգեցրել են հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի բրոնզե արձանը:
Արարողությունը համապատասխանեցրել են երգչուհու ծննդյան օրվան, որն այդ օրը կդառնար 31 տարեկան:
Արձանի հեղինակն է Սկոտ Իթոնը:
Բացմանը ներկա են եղել Ուայնհաուսի ծնողները՝ Միտչն ու Ջենիսը, ովքեր լուսանկարվել են դստեր հուշարձանի հետ: Հարկ է նշել, որ նրանք չեն կարողացել զսպել իրենց զգացմունքները և պարբերաբար լաց են եղել:
Հիշեցնենք, որ Էմին մահացել է 27 տարեկանում թմրանյութերի բարձր դոզավորումից և այժմ կլիներ 31 տարեկան:
Վայհանուսի մայրն ասել է, որ աղջիկը շատ էր սիրում Կամդենը: