Առողջապահություն 

Առողջ լինելու 10 կանոն

analitik.am

Եթե դուք անընդհատ հոգնածություն և թուլություն եք զգում, ուրեմն ժամանակն է առօրյայում որոշակի փոփոխություններ մտցնել: 


1.Ոտքով շատ քայլեք, հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդին: Օրական 15-18 րոպե արագ քայլքը թույլ կտա ձեզ մեկ ամսում նիհարել 1կգ-ով առանց ձեր սննդակարգում փոփոխություններ մտցնելու: 


2.Շատ համբուրվեք, համբույրի ժամանակ օրգանիզմն էնդորֆին է արտադրում, որը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը:  


3.Մի անհանգստացեք, երջանիկ եղեք և մի նյարդայնացեք ամեն մանրուքից: Հնարավորինս շատ ժպտացեք, ուրիշին պարգևած ժպիտը միշտ կվերադառնա ձեզ:   

4.Ձեր սննդակարգին գույներ ավելացրեք: Բանջարեղենի, մրգերի և կանաչեղենի մեջ մեծ քանակությամբ վիտամիններ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջության պահպանման համար:  


5.Նմանակեք ֆրանսուհիներին. հրուշակեղեն ցանկանալով` նրանք երեք անգամ կծում են քաղցրավենիքը, ապա մոռանում նրա մասին` և´ կազմվածքն է մնում անթերի, և´ քաղցրի պակասն էլ լրացվում է:


6.Ուտելուց հետո շաքար չպարունակող մաստակ ծամեք. այն խթանում է թքարտադրությունը և նպաստում բերանի խոռոչի մաքրմանը:   


7.Ցանցաշերտ պարունակող սնունդ օգտագործեք, քանի որ այն կարգավորում է աղիների աշխատանքը և օգնում հաստ աղիքի քաղցքեղի դեմ պայքարում:  


8.Կաթ խմեք, այն մեծ քանակությամբ կալցիում և D վիտամին է պարունակում: 


9.Ժպտացեք արևին. հետազոտությունները ցույց են տվել, որ արևի լույսի բացակայությունը պակասեցնում է ուղեղում սերատոնինի պարունակությունը, ինչի արդյունքում մարդու մոտ նկատվում է տրամադրության անկում և հոգնածության զգացում:    


10.Վիտամիններ խմեք. սա հատկապես անհրաժեշտ է ձմռանը, երբ օրգանիզմը մրգերի պակաս ունի:   

Նույն շարքից