Մշակույթ 

ԿԳ նախարարը Հռոմում կմասնակցի Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստին

Հռումում սեպտեմբերի 17-ից 19-ը կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Օրակարգում  ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:

 

Նախատեսվում են քննարկումներ  Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը: Անդրադարձ կլինի նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին:

Նույն շարքից