Մշակույթ 

Երևանում այսօր ելույթ կունենան Բրատիսլավայի օպերային թատրոնի մեներգիչները

analitik.am

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ժամը 19:00-ին, կկայանա Բրատիսլավայի օպերային թատրոնի մեներգիչների համերգը` Մարտինա Մասարիկովայի (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովայի (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկի (տենոր), Ռոբերտ Պեչանեցիի (դաշնակահար) մասնակցությամբ, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

 

 

Ծրագրում կհնչեն Ալեքսանդր Ալաբևի, Ջոակինո Ռոսսինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպպե Վերդիի, Ժակ Օֆֆենբախի, Լեո Դելիբեսի, Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները:

Նույն շարքից