Մշակույթ 

Հայտնի են MTV Music Video մրցանակաբաշխության հաղթողները

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է MTV Music Video մրցանակաբաշխությունը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Երեկոյի գլխավոր մրցանակին՝ «Տարվա հոլովակ»-ին, արժանացել է Թեյլոր Սվիֆթն՝ իր «Bad Blood» երգի տեսահոլովակով։

Թեյլորը նաև հաղթել է լավագույն տեսահոլովակ, լավագույն փոփ-հոլովակ, ինչպես նաև լավագույն համագործակցություն անվանակարգերում ՝ իր եւ ռեփեր Քենդրիկ Լամարի համատեղ «Bad Blood» երգի աշխատանքների համար։

Երգչի լավագույն տեսահոլովակ ճանաչվել է Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգը՝ Բրունո Մարսի մասնակցությամբ։ Լավագույն հիփ-հոփ հոլովակ համարվել է Նիքի Մինաժի «Anaconda», իսկ ռոք-հոլովակ՝ Fall Out Boy-ի «Uma Thurman» տեսահոլովակները։

Լավագույն վիդեո-էֆեկտներ մրցանակը բաժին է հասել Skrillex & Diplo-ին «Where Are U Now» տեսահոլովակի համար, լավագույն մոնտաժ համարվել է Բեյոնսեի «7/11» տեսահոլովակի մոնտաժը։

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը, ով եկել էր սատարելու ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին։

Վերջինս Բիգ Շոնի և Ջոն Լեջենդի հետ արժանացել է կարեւոր մրցանակի. նրա տեսահոլովակները համարվել են սոցիալապես կարևոր հաղորդագրություն և ասելիք ունեցող հոլովակներ։

2933
2BD52D1F00000578-3213276-Kanye_posted_backstage_with_his_mooonman_which_this_year_was_des-a-298_1441001023499 2BD374FB00000578-3213276-Kanye_West_and_Taylor_Swift_embrace_after_she_presented_him_with-a-290_1441001023142
2512 2525
2793

Նույն շարքից