Առողջապահություն 

Ծնող-երեխա վեճերը կարող են ճարպակալման պատճառ դառնալ. գիտնականներ

analitik.am

Ամերիկացի գիտնականները ոչ բարդ հետազոտությունից հետո հստակ սահմանել են, որ ծնողների ու երեխաների անբարյացակամ վերաբերմունքը կարող են վաղ կամ դեռահաս տարիքում ճարպակալման պատճառ դառնալ: Հետազոտությանը մասնակցել են 427 փոքր երեխաներ, ինչպես նաեւ նրանց ծնողները եւ մինչեւ չափահաս տարիքի անձինք:


Հետազոտության ընթացքում հստակ սահմանվել է, որ այն ընտանիքները, որտեղ երեխաները հաճախ են վիճում ծնողների հետ, ապագայում բախվում են ճարպակալման խնդիրների հետ՝ որպես երիտասարդ տարիքի ամենալուրջ հիվանդություններից մեկը:


Հետազոտողները նաեւ ընդգծում են, որ ճարպակալումը կարող է սերտ կապ ունենալ սթրեսային իրավիճակների հետ ու խնդիրների հետ, որոնք սովորաբար սկանդալի, վիճաբանության կամ որոշակի թեմայի պատճառ են դառնում: Ելնելով հետազոտության արդյունքում ստացված տվյալներից՝ գիտնականները կոչ են անում երիտասարդներին քիչ բորբոքվել ու շեշտը չդնել մանր կենցաղային վեճերի վրա, հաղորդում է GlobalScience.ru-ն:

Նույն շարքից