Մշակույթ 

Օրվա ծնունդը. Նահապետ Ռուսինյան

Նահապետ Ռուսինյանը (1819-1876թթ.) եղել է գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Նա սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան:
 

1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն:

Մեծ մասնակցություն է բերել արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներում:

Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ., հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի (դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի):

Նույն շարքից