Մշակույթ 

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծ ողբերգություն է. Քեթրին Լիչ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը ցավում է օրեր առաջ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցած պայթյունի համար: Վերջինս տեղի ունեցածը որակում է մեծ ողբերգություն` հավելելով, որ Սիրիայում նման դեպքերի թիվը օրեցօր շատանում է: 

«Իհարկե, Դեր Զորում կատարվածը ողբերգություն է: Իմ մտահոգությունն այն է, որ կրոնական մոզաիկան, որ առկա է Սիրիայում, վտանգված է: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է վտանգված նաև այնտեղ ապրող ժողովուրդների անվտանգությունը: Հենց դա է պատճառը, որ միջազգային հանրությունը փորձում է գտնել հնարավոր կիրառելի ռազմավարություն այս իրավիճակից դուրս գալու համար»,- «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Քեթրին Լիչը:

Նույն շարքից