Կանադան դատապարտում է Դեր Զորում «Իսլամական պետության» կողմից հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու և Ցեղասպանության հուշարձանի ավերումը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է այդ երկրի կառավարության կայքում:
Կանադայի կրոնական ազատության հարցերով դեսպանի անունից ասվում է, որ սրբազան վայրի միտումնավոր և բարբարոսական ավերումը կրկին ցույց է տալիս «Իսլամական պետության» ու դրա օրակարգի բուն էությունը, որոնց համար առաջնորդող ուժ է ատելությունն ու անհանդուրժողականությունը:
Ակնհայտ է, որ իսլամիստները իրենց թիրախ են դարձնում բոլորին՝ քրիստոնյաներին, եզդիներին, շիա ու սուննի մուսուլմաններին՝ իրենց սրբազան վայրերով հանդերձ:
Կանադան շարունակում է դատապարտել այս ահաբեկչական խմբավորմանը, որը աղավաղում է իսլամի պատգամները: