Ռազմական 

Ուկրաինական ուժայինները նոր զորամիավորումներ են կենտրոնացնում շփման գծի երկյանքով

Ուկրաինական ուժայինները շարունակում են ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Դոնբասի հակամարտության շփման գծի ողջ երկյանքով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Ուկրաինական կողմը շփման գծի երկյանքով՝ 5 ուղղությամբ, նոր զինատեխնիկա ու զորամիավորումներ է կենտրոնացնում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, մասնավորապես Նովոգրոդովկայի ուղղությամբ կենտրոնացվել է խոշոր տրամաչափի 24 հաուբից, 5 տանկ ու զրահամեքենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական ուժայինները Չասով Յար բնակավայրում կենտրոնացրել էին շուրջ 4 հազար զինծառայող ու լրացուցիչ 60 տանկ:

Նույն շարքից