Ամերիկյան ռազմաօդային ուժերի 4 F-22 Raptor ռեակտիվ ռմբակոծիչներ վայրէջք են կատարել գերմանական Շպանգդալեմ ռազմաբազա:
Միաժամանամ ավիաբազա է տեղափախվել նաեւ C-17 Globemaster III տրանսպորտային ինքնաթիռն ու 60 օդաչուներ, որոնք այստեղ կմնան մինչեւ սեպտեմբերի կեսերը:
Ամերիկյան օդաչուներն իրենց եվրոպական գործընկերների հետ կիրականացնեն ուսումնական թռիչքներ ու կներկայացնեն իրենց պատրաստակամությունը եվրոպական մայցամաքի անվտանգությունը ապահովելու գործում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ F-22 ռմբակոծիչները Միացյալ նահանգների զինված ուժերի արդիական գերժամանակակից ինքնաթիռներից են, որ ներկայումս ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ գրոհայինների դեմ: