Իսրայելցի հնագետները վանք են հայտնաբերել, որը, ինչպես ենթադրում են հետազոտողները, գոյություն է ունեցել բյուզանդական ժամանակաշրջանում, գրում է newsru.com-ը։
Պեղումներն անցկացվել են Երուսաղեմից արևմուտք՝ Բեյթ Շեմեշ գյուղական բնակավայրից հարավ ընկած բլուրներում։ Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են քաղաքային կառույցներ, ինչպես նաև տնտեսական համալիր, որն օգտագործվել է զեյթունի ձեթ պատրաստելու և խաղողի բերքը մշակելու համար։
Վանական եկեղեցին դեռ թաքնված է հողի տակ։



