«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները և այցելուներից մեկը սեպտեմբերի 26-ի առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ` 6.21.4. 2) նկատմամբ իրավախախտման դեպքի ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները նկատել են իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն: