Մշակույթ 

Շվարցենեգերին պարգևատրել են Մադրիդը գովազդելու համար (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պարգևատրվել է Մադրիդի քաղաքապետարանի կողմից՝ իսպանական մայրաքաղաքի իմիջի առաջխաղացման հարցում ներդրում ունենալու համար, գրում է Лента-ն։

 

Շվարցենեգերն արժանացել է «Մադրիդ՝ նշանակման կետ» մեդալի՝ Իսպանիայի մայրաքաղաքում ավելի քան 30 սպորտաձևի մրցումներ կազմակերպելու համար։ Arnold Classic Europe մրցումները, որոնք մեկնարկել են երեկ, անցկացվում են Մադրիդում արդեն 4-րդ անգամ։

 

2014-ին մրցումներին կմասնակցի 5.000 մարզիկ աշխարհի 60 երկրից։ Միջոցառմանը կհետևի 40.000 մարդ աշխարհի 80 երկրից։

Պարգևատրմանը մասնակցել է անձամբ Շվարցենեգերը։ 67-ամյա դերասանը կատակել է, որ «ինքը շատ մեդալներ և մրցանակներ ունի, սակայն այս մեկը, իհարկե, կդառնա վերջինը»։

Նույն շարքից