Մշակույթ 

Օրվա ծնունդը. Միքելանջելո Կարավաջոն

1573 թ. այս օրը՝ սեպտեմբերի 28-ին է ծնվել իտալացի նկարիչ Միքելանջելո Կարավաջոն:
 
Իտալացի նկարիչ, XVII դ. գեղանկարչության ռեալիստական ուղղության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն ծնվել է 1573 թվականի սեպտեմբերի 28-ին Լոմբարդիայում:
 
Նրա արվեստը ձևավորվել է XVI դ. վերջին և XVII դ. սկզբին՝ մաներիզմին և ակադեմիզմին հակադրվելով: Ձգտել է կերպարի անհատականացման, պարզ ժանրային միջավայրում բնորդի անկանխակալ ուսումնասիրման միջոցով ստեղծել գեղանկարչության նոր տեսակներ՝ նատյուրմորտը և կենցաղային ժանրը: Կարավաջոյի աշխատանքները կտրուկ կերպով տարբերվում էին նրանից, ինչ ժամանակակիցները սովոր էին տեսնել: Տեսարանների պատկերման ժամանակ լույսի և ստվերի միջոցով Կարավաջոն ստանում էր շատ ավելի դրամատիկ տպավորություն: Արվեստագետ Ռոբերտա Լապուչիյի պնդմամբ միայն Կարավոջոյին է հաջողվել իր աշխատանքներում ձեռք բերել լուսային ստվերի դրամատիկ խաղը ժամանակակից լուսանկարչությունում կիրառվող գրեթե բոլոր հիմնարար մեթոդների օգնությամբ։ Մահացել է 1610թ.-ի հուլիսի 18-ին 37 տարեկան հասակում:

Նեապոլիտանացի պատմաբան Վինչենցո Պաչելլին կարծում է, որ բարոկկոյի դարաշրջանի վարպետ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոն մահացել է ոչ թե հիվանդությունից, ինչպես հայտնում է նրա պաշտոնական կենսագրությունը, այլ սպանվել է: Իր վարկածը նա ներկայացրել է «Միքելանջելո Մերիզին` Կարավաջո մականունով, արվեստի եւ գիտության միջեւ», եւ գիրքը շուտով լույս կտեսնի:

Մեկուկես տարի առաջ իտալացի գիտնականներին հաջողվել էր պարզել նկարչի գերեզմանը Տոսկանայի Պորտո-Էրկոլե քաղաքում: Նա այնտեղ հայտնվել էր Հռոմ գնալու ճանապարհին, երբ ուզում էր նկարի դիմաց կարդինալ Սցիպիոն Բորգեզեից մահապատժի չեղարկում ստանալ:

161թ. 38-ամյա նկարիչը Նեապոլից մեկնել էր Հռոմ, բայց ճանապարհին ձերբակալվել էր: Նրա պաշտոնական կենսագրության մեջ գրվում է, թե նկարչին բաց են թողել, բայց նա մահացել է կրած զրկանքներից: Պաչելլին, սակայն, պնդում է, որ նկարիչը մահացել է Պալոյում, ընդ որում նրան սպանել են Մալթայի ասպետները Հռոմի կուրիայի հրահանգով: Կղերականները որոշել էին վերացնել եկեղեցու կանոնական դրույթները կասկածի տակ դրած նկարչին: Հայտնի է, որ ներկայումս Բորգեզե պատկերասրահում պահվող «Մադոննա Պալաֆրենյերի» կտավից եկեղեցին հրաժարվել էր Մարիամի չափազանց բաց զգեստի պատճառով: 

Նույն շարքից