Մշակույթ 

Օրվա ծնունդը. Կոնֆուցիոս

Կոնֆուցիոս (չինարեն՝ 孔夫子) (սեպտեմբերի 28մ.թ.ա. 551 - մ.թ.ա. 479), համարվում է չինացի առաջին փիլիսոփանև կոնֆուցիականության հիմնադիրը։

Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»)։ Դրանում ի մի են բերված տիեզերքի, հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի խորհրդածություններն ու դատողությունները։


1. Բարությանը պատասխանիր բարությամբ, իսկ չարությանը արդարությամբ: 
     
     2. Հարգեք յուրաքանչյուր մարդուն, ինչպես կհարգեք ինքներդ ձեզ: 
     
     3. Կյանքը շատ հեշտ է, բայց մենք պնդում ենք, որ այն բարդ է: 
     
     4. Խնամքը ուշադրությունն է ուրիշների հանդեպ: Այն լավ կյանքի և հասարակության հիմքն է: 
     
     5. Ուրիշների հետ մի վարվիր այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քո հետ վարվեն: 
     
     6. Անկեղծությունը և ազնվությունը բոլոր արժանիքների հիմքն են: 
     
     7. Ամենամեծ փառքը նրա մեջ չէ, որ երբեք սխալ չգործես, այլ նրա մեջ է, որ ամեն ընկնելուց կարողանաս վեր բարձրանալ: 
     
     8. Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց: 
     
     9. Սերը հեռավորություն չի ճանաչում: 
     
     10. Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Երբ խախտվում է այդ կարգը` պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները: 
     
     11. Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների, ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին: 
     
     12. Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից, ընտրում է դրանց միջինը: 
     
     13. Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց: 
     
     14. Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ: 
     
     15. Բառերից միայն մեկ բան է պահանջվում՝ լինել հասկանալի:

Նույն շարքից